Բազմատիրաժ թերթ
Բազմատիրաժ թերթ (կամ կորպորատիվ թերթ), արտադրական և ուսումնական հաստատություններում լույս տեսնող և հիմնականում նրանց ներքին կյանքն արտացոլող թերթեր։ «Բազմատիրաժ թերթ» տերմինը նշանակում է պարբերաբար հրատարակվող թերթի տեսակ, որը թողարկվում է արտադրական կամ տպարանական, վիմագրական կամ այլ բազմապատկանիչ (հեկտոգրաֆ, ապակետիպ, շապիրոգրաֆ) եղանակով։ 1920-1930-ական թվականներին օգտագործվում էին «տեղական թերթ», «տպագրական թերթ», «տիրաժային թերթ»։
1972 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվում էին 3852 բազմատիրաժ թերթեր (որից 955-ը կոլտնտեսական) ընդհանուր տարեկան տիրաժը կազմել է ավելի քան 424 միլիոն օրինակ․ այդ հրատարակչությունների թողարկման պարբերականությունը եղեկ է շաբաթական 3-5 անգամից մինչև ամսեկան 1 անգամ։ Դրանց կարևորագույն մասն է կազմել արտադրական հրատարակչությունները։ Դրանցից մի քանիսը 1980-ակայ թվականների վերջին ունեին տասնյակ հազարավոր կարդացողներ, տիրաժների 100 հազար նմուշները տարածվում էին երկրի տարբեր շրջաններում և մի քանի հանրապետություններում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմատիրաժ հրատարակչությունները ԽՍՀՄ-ում ի հայտ եկան բնակչության շրջանում անգրագիտության ոչնչացմանը զուգահեռ և ծառայում էին արտադրությունների, բուհերի, ռազմական վաշտերի անձնակազմի համար որպես տեղեկատվական, գիտակցականության դաստիարակման և հանրային ակտիվության միջոց։
Ստալինյան ինդրուստրացման շրջանում բազմատիրաժ թերթերի բովանդակությունում տեղի են ունենում փոփոխություններ․ դրանք դառնում էին նոր սոցիալական իրականության, «նոր խորհրդային մարդու», «նոր հասարակության» ստեղծման գործիքներից մեկը[2]։ Բազմատիրաժային թերթի հրատարակիչը դառնում էր կուսակցական կազմակերպությունը, վարչությունը և արհմիութենական կոմիտեն, իսկ թերթն ինքնին դառնում էր «կոլեկտիվ կազմակերպիչ»[2]։
Յուրաքանչյուր խոշոր արտադրություն ձգտում էր ունենալ իր սեփական տպագրական թերթը, այն հրատարակում էին անգամ Գուլագ ձեռնարկությունը[3]։ Ի․Վ․ Կուզնեցովի տվյալներով՝ 1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում հրատարակվում էին «2000-ից ավել արտադրական բազմատիրաժներ»[4]։
Որոշ խոշոր ձեռնարկություններն անգամ ստեղծում էին սեփական հրատարակչությունը․ օրինակ՝ 1927 թվականի փետրվարին այդպիսի ստորաբաժանում է ստեղծվել Ստալինգրադի «Красный Октябрь» գործարանի գործարանային կոմիտեում, որը հրատարակում էր համանուն թերթ՝ 1928 թվականին 2,5 հազար օրինակից մինչև 1932 թվականը 10 հազար նմուշով։
ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի 1932 թվականի օգոստոսի 19-ից «Գործարանային տպագրության մասին» որոշմամբ հոդվածն անվանվեց «հանգուցավոր խնդիր»[5], որոնք պետք է լուսաբանվեին բազմատիրաժ թերթերում․ «արդֆինպլանի կատարման, արդյունաբերության և աշխատանքի մշակույթի բարձրացման համար պայքարը, արդյունաբերության ֆոնի վրա մրցակցության զարգացում»։ Թերթի խմբագիրները պետք է «սերտորեն կապեին արդյունաբերական խնդիրները մշակութային-կենցաղային հարցերի հետ»։
1933 թվականին «Բոլշևիկյան կնիք» ամսագրի էջերում քննարվում էր գերատեսչական և բազմատիրաժային թերթերի հրատարակչության նպատակահարմարությունը, որն ավարտվեց վերջինիս կողմնակիցների հաղթանակով։ Ընդունվեց, որ դրանց ստեղծումը լիարժեք արդարեցրել է իրեն, հանգեցրել է արդյունաբերության որոշ առանջին բաժինների զարգացմանը։ 1936 թվականի մայիսի 19-ից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ««Կամսկի դրամապանակ» և «Լենինեց» Գործարանային թերթի մասին» որոշումը կարգադրում էր «չեղարկել որոշ գործարանային բազմատիրաժ թերթերում գրականական հոնորարային համակարգը, քանի որ այն հակասում էր գործարանային բազմատիրաժներին, որոնք պետք է լինեին բանթղթակցական հասարակության ինքնադրևորման արդյունք»։ «Խրուշչովյան ձնհալ»-ի ժամանակաշրջանում ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն, ընդհակառակը, խստացրեց բազմատիրաժ թերթերի կարգավորումը։ 1956 թվականի հունիսի 18-ից «Բազմատիրաժ թերթի տպագրության թույլտվության կարգի մասին» կարգադրությունում հրատարակչություը թւյլատրվում էր առնվազն երկու հազար աշխատակցով արտադրությունում և շինարարությունում և ուսանողների ու դասախոսների այդ նույն թվաքանակով համալսարաններում։ Սահմանվեցին հրատարակչության ծավալը, տիրաժը (մեկ նմուշը 3-4 մարդու համար)։ Ինչպես նաև թույլատրվում էր ունենալ մեկ աշխատող, ով վճարվում էր (պատասխանատու քարտուղարը), իսկ թերթի մնացած բովանդակությունն ստեղծել հասարակության ուժերով։
1959 թվականին, 1963 թվականին, 1986 թվականին այս կամ այն ճյուղի՝ իր սեփական պարբերական մամուլի նպատակահարմարության և օրինաչափության հարցը կրկին բարձրացվեց, և, ընդունվեց, որ տեղեկատվության նմանատիպ միջոցներն օգտակար և անհրաժեշտ են։
Սակայն, ԽՍՀՄ անկումից և տնտեսության՝ շուկայական ռելսեր անցնելուց հետոբազմատիրաժ թերթերի մեծամասնությունը կամ դադարեցրեց իր գործունեությունը կամ հազվադեպ դեպքում դարձավ կորպորատիվ հրատարակչություն։ Կորպորատիվ պարբերականները բաշխվում են որոշակի ձեռնարկության կամ հաստատության աշխատակիցների միջև և վաճառքի չեն հանվում ընդհանուր առևտրային պարբերականների հետ միասին։
Թերթի թեման և կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմատիրաժ թերթի մոդելը տիպային էր և ընդհանուր առմամբ կրկնում էր քաղաքային, շրջանային, կենտրոնական թերթերին։
Առաջին էջում հրատարակվում էին առաջնային հոդվածները, ամենակարևոր նորությունները, արտադրության պլանի կատարման հաշվետվությունները։
Հաջորդ էջերում տպվում էին թղթակիցների նշումներն ու նամակները, «քննադատություններն ու ինքնաքննադատությունը», բազմատեսակ կոչումները։ Վերջին էջերում հրատարակվում էին մշակութային և ժամանցային տեղեկատվություն, բանաստեղծություններ, երգիծանք ու թերթոն[6]։
Արտադրության բազմատիրաժներում մեծ ուշադրություն էին դարձնում արտադրական հարցերին․ պլանի իրականացում, նոր տեխնոլոգիաների ներմուծում։ Տպվում էին նմուշակազմի և թողարկվող ապրանքի քանակի մասին եռամսյա և տարեկան հաշվետվությունները։ Տնտեսական տարվա սկզբին հրատարակվում էին տվյալ բնագավառի ակնարկային նյութեր, այլ արտադրությունների աշխատանքների արդյունքները, վերլուծվում էին պակասորդները։ Թափանցիկ թեման աշխատանքային կարգապահությունն էր, որի խախտման համար մեղավորը քննադատվում էր։
Բազմատիրաժ թերթը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում բազմատիրաժ թերթերը ծնունդ են առել 1930-ական թվականներին, որոնցից առավել հայտնի էին արտադրական «Կիրովեց» (1935–1990 թվականներ, Երևանի Կիրովի անվան քիմկոմբինատ), «Տեքստիլագործ» (1960–1988 թվականներ, Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատ), «Քաջարան» (1950–1990 թվականներ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ), բարձրագույն ուսումնական հաստատություն «Երևանի համալսարան» (1955 թվականից, Երևանի Պետական Համալսարան), «Ճարտարապետ» (1957 թվականից մինչև 1992 թվականըը՝ «Պոլիտեխնիկ», ՀՊՃՀ), «Ապագա բժիշկ» (1958 թվականից, ԵՊԲՀ), «Հասկ» (1958 թվականից մինչև 2000 թվականը՝ «Գյուղատնտես», ՀՊԱՀ), «Մանկավարժական համալսարան» (1965 թվականից մինչև 2002 թվականը՝ «Մանկավարժ», ՀՊՄՀ), «Տնտեսագետ» (1977 թվականից, ՀՊՏՀ), «Պոլիգլոտ» (2005 թվականից, ԵՊԼՀ), «Երաժիշտ» (2005 թվականից, Երևանի պետական կոնսերվատորիա), «Ինժեներ» (2006 թվականից, ԵՃՇՊՀ) և այլն։
Նմանատիպ հրատարակչություններ են ունեցել նաև առանձին կուսակցություններ, հայրենակցական միություններ, հասարակական կազմակերպություններ և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Елена Григорьевна Смирнова Отраслевая многотиражная печать: исторические опыт и особенности развития в условиях перестройки (на материалах газет водного транспорта)(ռուս.) // Автореферат диссертации. — 1990. Архивировано из первоисточника 20 Ապրիլի 2022.
- ↑ 2,0 2,1 Солощенко Наталья Владимировна Многотиражная печать как источник по изучению процесса формирования «нового человека» в советской промышленности первых пятилеток(ռուս.) // Исторический журнал: научные исследования. — 2019. — В. 3. — С. 106–117. — ISSN 2454-0609. —
- ↑ ГА РФ. Ф. 9414. Оп. 4. Д. 1 (многотиражная газета «Перековка», 1932—1934 гг.), 151—194 (многотиражные газеты ИТЛ, 1950—1955 гг.).
- ↑ Кузнецов, Иван Васильевич История отечественной журналистики (1917–2000). Учебное пособие. — 4-е издание. — Москва: Флинта, 2008. — С. 209. — 640 с. — ISBN 978-5-89349-369-6
- ↑ Климанова, Л.С О партийной и советской печати, радиовещании и телевидении / Окороков, А.З. — Сборник документов и материалов. — Москва: Мысль, 1972. — С. 183, 189, 298. — 635 с.
- ↑ П.В. Поздеев (2002). «Фабрично-заводская печать как источник по истории промышленности в 20-30-е годы XX века». herzenlib.ru. Герценка: Вятские записки. Научно-популярный альманах. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кузнецов, И. В., Мишурис, А.Л. «История партийной и советской журналистики» (совместно с, 1959). Учебное пособие для факультетов журналистики, выдержало 6 изданий до 1979 года;
- «Большевистская печать. Краткие очерки истории» (учебник под редакцией И. А. Портянкина, 1962);
- Кузнецов, И. В., Фингерит, Е.М. «Газетный мир Советского Союза. 1917—1970 гг.». В 2-х т.: 1972 (центральная печать), 1976 (республиканские, краевые и областные газеты (1976);
- Кузнецов, И. В. «Рабочая книга редактора районной газеты» (1988).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ленинградские многотиражные газеты в Газетном фонде Государственной публичной библиотеки им. М. Е. Салтыкова-Щедрина : каталог газет с 1919 по 1959 г. / Гос. публичная б-ка им. М. Е. Салтыкова-Щедрина. Газетный отдел ; Ред. Т. С. Григорьянц. — Ленинград : Б. и., 1959. — 2, 146 л. ; 30 см. — Текст на одной стороне л.
- Многотиражные газеты союзных республик (на русском, украинском и белорусском языках) в Газетном фонде Государственной публичной библиотеки им. М. Е. Салтыкова-Щедрина : каталог газет (с … по 1975 г.) : (в 5 т.) / Гос. публичная б-ка им. М. Е. Салтыкова-Щедрина. Газетный отдел ; Рук-ль работ Т. С. Григорьянц. — Ленинград : Б. и., 1979. — 3, 854, [~150] л. — Текст на одной стороне л.
- Многотиражные газеты РСФСР (без Москвы и Ленинграда) в Газетном фонде Государственной публичной библиотеки им. М. Е. Салтыкова-Щедрина. Т. 1-8 : каталог газет (с.. по 1969 г.) / М-во культуры РСФСР. Гос. публичная б-ка им. М. Е. Салтыкова-Щедрина. Газетный отдел; рук. работы Т. С. Григорьянц. — Ленинград, 1973
- Московские многотиражные газеты в Газетном фонде Государственной публичной библиотеки им. М. Е. Салтыкова-Щедрина : каталог газет с 1919 по 1957 г. / Гос. публичная б-ка им. М. Е. Салтыкова-Щедрина. Газетный отдел; рук. работы Т. С. Григорьянц. — Ленинград : Б. и., 1959. — 2, 266 л. — Текст на одной стороне л.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |